Թբիլիսիում բացվել է ջրհեղեղի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան
15/06/2015 21:55
Նմանատիպ
Վրաստանի կառավարության, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, ինչպես նաեւ շարքային քաղաքացիները շարունակում են ծաղիկներ եւ ծաղկեպսակներ են տանել Սվանիձեի փողոցի վրա գտնվող խորհրդանշական հուշարձանի մոտ՝ ի հիշատակ ջրհեղեղի զոհերի։
Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը վկայակոչելով «Նովոստի Գրուզիա»-ն, միայն Սվանիձեի փողոցի վրա հեղեղումից զոհվել է 6 մարդ։ Հունիսի 14-ի աղետից զոհվել է 13 մարդ, իսկ 9-ը անհետ կորած են համարվում: Ինչպես հայտարարել են Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունից, Թբիլիսի հեղեղը տեղատարափ անրձեւների հետեւանք էր: Զոհերի թվում կա նաեւ 4 հայ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում