«Իրատես de facto». Պրոկրեդիտբանկը մտադիր է «ճամպրուկները կապելու»
Նմանատիպ
«Հայաստանյան բանկային էլիտան արդեն քանի ամիս փորձում է հասկանալ՝ արդյո՞ք ճիշտ են այն խոսակցությունները, թե «Պրոկրեդիտբանկը» մտադիր է «ճամպրուկները կապելու»: Այն, որ բանկը մտադիր է հեռանալու Հայաստանից, փաստում են նաև բանկային համակարգին մոտ կանգնած տարբեր աղբյուրներ, միաժամանակ բացառելով հարցի ֆինանսական կողմը. «Բանկը ֆինանսական խնդիրներ չունի»: Այլ կերպ ասած, «Պրոկրեդիտբանկի» ճամպրուկային տրամադրությունը ոչ մի առնչություն չունի սնանկացման կամ համանման խնդրի հետ:
Հետևաբար, պետք է ենթադրել, որ խնդիրը կարող է պայմանավորված լինել միջազգային ֆինանսական շուկայում սպասվող ինչ-ինչ գործընթացներով, քանի որ այս բանկը Հայաստանում հիմնվեց KFW-ի միջոցներով։ Ի դեպ, մեր տեղեկություններով, այս պահին Հայաստանը թողնելու որևէ պաշտոնական բանակցություն կամ թղթի վրա ֆիքսված առաջարկ չկա: Փոխարենը բանկային համակարգին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ թեև պաշտոնապես որևէ բան արձանագրված չէ, այնուհանդերձ բանավոր բանակցություններ են ընթանում բանկի վաճառքի շուրջ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում