Մահացել է Ժաննա Ֆրիսկեն
Նմանատիպ
Ռուս հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեն ծանր հիվանդության դեմ երկար պայքար մղելուց հետո կյանքի 41-րդ տարում հեռացել է կյանքից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, տեղեկությունը հաստատել է երգչուհու հայրը: «Ժաննան մահացել է, դա ճիշտ է: Դա տեղ ի է ունեցել հունիսի 15-ին, երեկոյան ժամը 10-ին»,- նշել է հայրը:
Ռուս երգչուհու մահվան առնչությամբ համացանցում բազմաթիվ ցավակցական գրառումներ են հայտնվել:
Ռուսական շոու-բիզնեսի հայտնի աստղերից մեկը` Ֆրիսկեն, 2013 թվականից պայքարում էր գլխուղեղի քաղցկեղի դեմ:
Ժաննա Ֆրիսկեն լայն զանգվածներին սկսեց հայտնի դառնալ 1996 թվականից, երբ ռուսական «Блестящие խմբի անդամ դարձավ:2003 թվականից նա իր կարիերան շարունակեց որպես մեներգչուհի: Ֆրիսկեն նկարահանվել է նաև ֆիլմերում: 2013 թվականին նա իր քաղաքացիական ամուսնուց ունեցել էր իր առաջին զավակին` Պլատոնին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում