Լիոնում թուրք հյուպատոսը հարձակվել է հայ երիտասարդների վրա

Լիոնում թուրք հյուպատոսը հարձակվել է հայ երիտասարդների վրա

Լիոնի կենտրոնական «Բելքուղ» հրապարակում «Հյուպատոսական տոնակատարություններ» ամենամյա միջոցառման ժամանակ հայ երիտասարդները ներկաների ուշադրությունը հերթական անգամ ցանկացել են հրավիրել Հայոց ցեղասպանության հարցում թուրքական ժխտողականության վրա: Հայ երիտասարդների բողոքի ակցիան, սակայն, խաղաղ ընթացք չի ու նեցել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, Հայ հեղափոխական դաշնակցության երիտասարդական թևը համարվող «Նոր սերունդ» կազմակերպության անդամները նստացույց են իրականացրել Ֆրանսիայում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության տաղավարի առջև, որտեղ էլ հարձակման են ենթարկվել հյուպատոսարանի աշխատակիցների և անձամբ հյուպատոս Հիլմի Էգե Թյուրեմենի կողմից:

Հյուպատոսարանի անվտանգության աշխատակիցները նախ սկսել են հորդորել հայ երիտասարդներին դադարեցնել ցույցը, ինչից հետո, տեսնելով, որ հայ երիտասարդներն անդրդվելի են, դիմել են բռունցքների օգնությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում