Հարավային Կորեան 45 մլն դոլար է հատկացրել երկրում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար
Նմանատիպ
Հարավային Կորեայի կառավարությունը հավանություն է տվել երկրում մերձավորարեւելյան շնչառական համախտանիշի կորոնավիրուսի (MERS) տարածման դեմ պայքարելու համար հատուկ ֆոնդերի օգտագործմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Կորեայի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, այդ նպատակով հատկացված է 50,5 մլրդ վոն (45,2 մլն դոլար):
Այդ միջոցներով ձեռք կբերվեն անհրաժեշտ բժշկական նյութեր ու սարքավորումներ, ինչպես նաեւ կվերակառուցվեն մի շարք հիվանդանոցներ: Դրանց հաշվին հատուկ նպաստներ ու մրցանակներ կվճարվեն վարակի դեմ պայքարին մասնակցող բուժաշխատողներին, իսկ այդ միջոցների մի մասը կուղղորդվի այն ավելի քան 5,2 հազար անձանց աջակցելուն, որոնք հարկադրված են գտնվել տնային կարանտինի մեջ: Նրանցից շատերն այդ պատճառով մնացել են առանց գոյամիջոցների:
Այսօրվա դրությամբ Կորեայի Հանրապետությունում MERS-ի հարուցած բարդացումներից մահացել է 19 մարդ, հիվանդացել է 154 բնակիչ:
Կորոնավիրուսով հիվանդանալու առաջին դեպքը Հարավային Կորեայի տարածքում գրանցվել է մայիսի 20-ին: Պարզվել է, որ վիրուսը, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով, բերվել է ԿՀ-ի քաղաքացու կողմից, որը վերադարձել էր Մերձավոր Արեւելքի երկրներ կատարած ուղեւորությունից: Կորոնավիրուսն առաջին անգամ մարդու մոտ բացահայտվել է 2012 թվականին Սաուդյան Արաբիայում: Դրանով վարակվելու դեպքեր են գրանցվել Հորդանանում, Քատարում, Արաբական Միացյալ Էմիություններում, Թունիսում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, ընդամենը 23 երկրներում, որտե ղ պաշտոնապես հաստատվել է մարդկանց վարակվելու ավելի քան 1100 դեպք, որոնց 40 տոկոսը մահացու ելք է ունեցել:
Հիվանդությունն սկսվում է որպես սովորական շնչառական ինֆեկցիա, որն ուղեկցվում է տենդով, հազով ու թոքաբորբով, բայց արագորեն ծանր ընթացք է ստանում՝ խոցելով թոքերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում