Վրաստանի փոխվարչապետը Թբիլիսիում ջրհեղեղից վնասը գնահատել Է 45 մլն դոլար
Նմանատիպ
Թբիլիսիում ջրհեղեղից վնասի չափը կհասնի 100 մլն լարիի (մոտավորապես 45 մլն դոլար): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել Է հանրապետության փոխվարչապետ եւ Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ավելի վաղ տարերքի պատճառած վնասի չափը գնահատել Էր 40 մլն լարի (շուրջ 18 մլն դոլար): Սակայն նախօրյակին ֆինանսների նախարար Նոդար Խադուրին հայտարարեց, որ վնասը «զգալիորեն ավելի մեծ կլինի» հայտարարված գումարից:
«Խոսքը մի քանի տասնյակ, եթե ոչ հարյուր, միլիոնի մասին Է… պետք Է ստեղծվի հանձնաժողով, որը կգնահատի վնասը»,- ասել Է Կալաձեն:
Վրաստանն արդեն օգնության համար դիմել Է արտասահմանյան երկրների եւ դոնոր կազմակերպությունների օգնությանը, որոնց ներկայացուցիչներն անձամբ ծանոթացել են ջրհեղեղի հետեւանքներին:
Թբիլիսիում ջրհեղեղը տեղի Է ունեցել հունիսի լույս 14-ի գիշերը: Ըստ վերջին տվյալների՝ զոհվել Է 15 մարդ, եւս յոթն անհայտ կորած են համարվում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում