Նեպալի երկրաշարժը 3 սանտիմետրով տեղաշարժել Է Էվերեստը

Նեպալի երկրաշարժը 3 սանտիմետրով տեղաշարժել Է Էվերեստը

Երկրագնդի ամենաբարձր լեռնագագաթը՝ Էվերեստը, երեք սանտիմետր դեպի հարավ – արեւմուտք Է տեղաշարժվել Ներպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 16-ին հաղորդել Է Չինաստանի China Daily անգլալեզու թերթը:

Այս եզրակացությանն են հանգել Չինաստանի Գեոդեզիայի, քարտեզագրության եւ հողաշինարարության ազգային վարչության փորձագետները:

Վերջին տասը տարում Ջոմոլունգման 40 սանտիմետորով տեղաշարժվել Է հյուսիս – արեւելք՝ տարեկան չորս սանտիմետր արագությամբ, նշում են հետազոտողները: Բացի դրանից, լեռան բարձրությունը նույն ժամանակամիջոցում ավելացել Է չորս սանտիմետրով:

Ապրիլի վերջին բրիտանացի գիտնականները հայտնել Էին, որ Նեպալի երկրաշարժը հանգեցրել Է Էվերեստի բարձրության փոփոխման: Ծովի մակերեւույթից լեռնագագաթի բարձրությունը կազմում Է 8 848 մետր:

Ապրիլի 25-ին Նեպալում տեղի Է ունեցել 7,8 մագնիտուդով ավերիչ երկրաշարժ, որն ավելի քան 8 հազար մարդու կյանք Է խլել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում