15.1 C
Yerevan

«Ժողովուրդ». Խաչիկյանն իր հետևից դեռ շատերին է տանելու

Նմանատիպ

Կիև․ Խաղաղության պայմանը Ռուսաստանի կապիտուլյացիան կամ զորքերի դուրսբերումն է

Կիևը հերթական անգամ մեկնաբանել է Ուկրաինայում խաղաղ կարգավորման Չինաստանի...

Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ավստրալիայի կառավարությունը հայտարարել է Իրանի 27 քաղաքացիների և 15...

Ռուսաստանը ձգտում է մեծացնել իր ազդեցությունը Մոլդովայի և Վրաստանի վրա. Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը կարծում է, որ...

Կենսաթոշակների ոլորտում հայտնաբերված չարաշահումների առնչությամբ հարուցված քրեական գործով երեկ կալանավրրվել են սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանն ու ևս 2 հոգի: Ուշագրավն այն է, որ նրա ձերբակալությունը տեղի ունեցավ օրերս կառավարությունում Սերժ Սարգսյանի անցկացրած խորհրդակցությունից հետո: «Խաչիկյանի պատմությունը… տասն անգամ էն ժամանակ էլ ասում էինք’ թոշակները կարգավորե՛ք, նպաստները կարգավորե՛ք: Բոլորն ասում էին’ կարգին ա, էստեղ բան չկա: Վերջը պարզվեց’ կա»,-ասել էր Սարգսյանը: Եվ ահա տեսակետ կա, որ ինչպես չարաշահումների դեպքում, այնպես էլ Խաչիկյանի հետագա կարգավիճակի մասով այս տարիներին Ս. Սարգսյանին խաբել են: Ու ինքը միայն վերջերս է պարզել, որ Խաչիկյանը ոչ միայն գտնվրում է ազատության մեջ, այլև քրեական գործում ընդգրկված չէ անգամ կասկածյալի կարգավիճակում, ինչից հետո էլ նրան ձերբակալել են: Այս պատմությունը հիշեցնում է հայտնի անեկդոտը, երբ 1915թ. Ցեղասպանության մասին հենց նոր իմացած քաղաքացին նստում է առաջին պատահած տաքսին ու պատվիրում. «Վարպետ, քշի՛ր Թուրքիա»: Իսկ մինչ այդ, ինչպես պնդում են թերթի աղբյուրները, ժամանակին Խաչիկյանը սպառնացել էր իրեն ձերբակալելու դեպքում տալ այն բոլոր ՀՀԿ-ականների անունները, որոնք ոչ միայն տեղյակ են եղել իր գործունեությունից, այլեւ ինքը նրանց պարբերաբար գումարներ է վճարել: Այնպես որ, Խաչիկյանն իր հետևից դեռ շատերին կտանի:

spot_imgspot_img