ԵՄ-ի խորհուրդը մշտական ներկայացուցիչների մակարդակով համաձայնեցրել Է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների երկարացումը
Նմանատիպ
Եվրամիության խորհրդի անդամները մշտական ներկայացուցիչների մակարդակով կես տարով երկարացրել են Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 17-ին հաղորդել Է «Բլումբերգ» գործակալությունը՝ հղում անելով Բրյուսելի աղբյուրների:
Խոսքը վերաբերում Է վեց ամսով՝ մինչեւ եկող տարվա հունվարի վերջը սահմանափակիչ միջոցների երկարացմանը:
Հաղորդագրության մեջ նշվում Է, որ այժմ պատժամիջոցների երկարացման վերաբերյալ որոշումը ԵՄ-ի երկրների արտաքին գործերի նախարարները կհաստատեն հունիսի 22-ին: Ընդսմին նախարարներն այդ որոշումը կընդունեն առանց լրացուցիչ քննարկման:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ Ղրիմի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցները կերկարաձգվեն եւս մեկ տարով:
Ղրիմի նկատմամբ ներկայիս պատժամիջոցները գործում են մինչեւ հունիսի 23-ը: Համապատասխան որոշումն ընդունվել Էր մեկ տարի առաջ եւ ուժի մեջ մտել 2014 թվականի հունիսի 25-ին: Հետագայում՝ անցյալ տարվա հուլիսի վերջին, սահմանափակիչ միջոցներն ընդլայնվեցին եւ ներառեցին ոչ միայն ղրիմյան ապրանքների գնումները, այլեւ տարածաշրջանի տնտեսության մեջ ներդրումների արգելքը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում