Միյատովիչը դժգոհել է ՄԻԵԴ-ի` առցանց ԶԼՄ-ների մասին կայացրած որոշումից
17/06/2015 18:21
Նմանատիպ
ԶԼՄ-ների ազատության հարցով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն իր մտահոգությունն է հայտնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդունած որոշման առնչությամբ, որը պարտադրում է առցանց ԶԼՄ-ներին պարտասխանատվություն կրել իրենց էջերում օգտատերերի մեկնաբանությունների բովանդակության համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:
«Այս օրենքը չպետք է օգտագործվի` սահմանափակելու բաց քննարկումները և գաղափարների տարածումը համացանցում: ԶԼՄ-ների ազատությունը համացանցում պետք է պաշտպանվի անհարկի միջամտություններից և չափն անցնող կարգավորումներից, որպեսզի հնարավոր լինի խուսափել ինքնասահմանափակումներից և այն զսպող արդյունքներից, որին օրենքը կարող է հանգեցնել»,- նշել է Միյատովիչը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում