«Ժողովուրդ». ԲՀԿ–ական պատգամավորին պատկանող շշերի գործարանում բռնված հրդեհի մանրամասները

«Ժողովուրդ». ԲՀԿ–ական պատգամավորին պատկանող շշերի գործարանում բռնված հրդեհի մանրամասները

«ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ներկայացրեց մի քանի օր առաջ իրեն պատկանող շշերի գործարանում բռնված հրդեհի մանրամասները: «Մեծ վառարաններ են տեղադրված արտադրամասում, որտեղ հալված ապակիներ են, ջերմաստիճանը մինչև 1500 է:

Աշխատանքի ընթացքում մի փոքր ճեղք էլ եթե առաջանում է, ապա կարող է հալած ապակին դրանից դուրս հոսել, և մարդիկ հնարավոր է՝ դա չնկատեն: Այդպես էլ «լավան» դուրս է եկել, և հրդեհ է բռնկվել»,- պատմեց ԲՀԿ ական պատգամավորը: Նա նաև ասաց, որ դեռևս վնասների չափը չի հստակեցվել: «Այդքան հեշտ ու արագ հնարավոր չէ այդ ամենը հաշվել: Մենք ունենք նմանատիպ 4 արտադրամաս, հրդեհը մեկում է եղել»,- պարզաբանեց Մելիք Մանուկյանը»,– գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում