Ֆեդերեր. Ջոկովիչը կլինի Ուիմբլդոնի ֆավորիտը
Նմանատիպ
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը Բազելի մրցաշարի երկրորդ շրջանում 6:3, 7:5 հաշվով Էրնեստ Գուլբիսին հաղթելուց հետո հույս է հայտնել, որ նախքան Ուիմբլդոնի մեկնարկը լավ մարզավիճակ ձեռք կբերի:
-Էրնեստը հիանալի հարվածներ է կատարում և վտանգավոր է ցանկացած ծածկույթով կորտում: Ես վստահ էի գնդակը մտցնում խաղի մեջ, երբ դրա անհրաժեշտությունը կար և ընդհանուր առմամբ գոհ եմ:
Հույս ունեմ` լավ մարզավիճակում կլինեմ Ուիմբլդոնի մեկնարկից առաջ և կկարողանամ այդ մրցաշարում մրցունակ լինել: Ինչ վերաբերվում է Նովակ Ջոկովիչի հետ հավանական խաղին, ապա ես կցանկանայի նրա հետ մրցել, չէ՞ որ դա կնշանակի, որ երկուսս էլ եզրափակիչ ենք հասել: Ամեն դեպքում երկուսս էլ երկար ճանապարհ պետք է անցնենք:
Հաշվի առնելով անցյալ տարվա հաղթանակը և այս մրցաշրջանում եզրափակիչներում ցուցադրած խաղը` Նովակը կլինի Ուիմբլդոնի ֆավորիտը,-Ֆեդերերի խոսքերը մեջբերված են ATP-ի պաշտոնական կայքից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում