«Ժողովուրդ». Ավտոտնակում մեքենայի պայթեցման պատճառը վրեժխնդրությունն է

«Ժողովուրդ». Ավտոտնակում մեքենայի պայթեցման պատճառը վրեժխնդրությունն է

««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեք օր առաջ՝ հունիսի 16-ին, Բաղրամյան պողոտայի թիվ 60 շենքի բակի ավտոտնակում մեքենայի պայթեցման պատճառը եղել է վրեժխնդրությունը: Նշված օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրկիզել են Բաղրամյան 60 շենքի հարակից տարածքում գտնվող ավտոտնակը և այնտեղ կայանվւսծ, Ա. Թումոյանի կողմից շահագործվող «Նիսան Քաշքայ» մակնիշի ավտոմեքենան: Արդյունքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել էր 1994թ. ծնված Գ. Թումոյանը:

Ըստ որոշ տեղեկությունների՝ մահացած երիտասարդն ինքն է այրել ավտոտնակը, որը պատկանել է նրա հորեղբորը: Ըստ այդ լուրերի՝ երիտասարդը հորեոբորից գումար է խնդրել, սակայն մերժում է ստացել և որոշել է այդ կերպ վրեժխնդիր լինել և պայթեցնել հորեղբոր ավտոմեքենան: Սակայն չի հասցրել մինչև պայթյունը դուրս գալ ավտոտնակից և մահացել է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում