ԱՄՆ-ի Սենատը հավանություն է տվել Ուկրաինային ռազմական օգնություն հատկացնելուն

ԱՄՆ-ի Սենատը հավանություն է տվել Ուկրաինային ռազմական օգնություն հատկացնելուն

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հավանություն է տվել 612 մլրդ դոլարի հասնող ռազմական բյուջեի նախագծին, որը ռազմական օգնություն է նախատեսում Ուկրաինային, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը:

Փաստաթղթի օգտին քվեարկել է 71 սենատոր, դեմ՝ 25-ը: Բյուջեի ուղղումը, որն ընդունվել է հանրապետական սենատոր Ռոբ Փորթմանի նախաձեռնությամբ, թույլատրում է սպառազինությունների մատակարարումը Կիեւին, ներառյալ հրաձգային զենքն ու նռնականետերը: Փաստաթղթի տեքստի համաձայն՝ Պենտագոնը Պետդեպարտամենտի հետ կոորդինացմամբ իրավունք ունի մինչեւ 300 մլն դոլար ծախսել ուկրաինական բանակին սարքավորումներ մատակարարելու եւ լոգիստիկական աջակցություն ցուցաբերելու համար:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում սպառնացել են վետո դնել օրինագծի վրա: Սպիտակ տունը դեմ է Ուկրաինային զենքի մատակարարմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում