ԵՄ-ն կաջակցի Հայաստանում քաղաքացիական ծառայության բարեփոխումներին

ԵՄ-ն կաջակցի Հայաստանում քաղաքացիական ծառայության բարեփոխումներին

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն ընդունել է ԵՄ-ի և Տնտեսական համագործակցության և զարգաց­ման կազմակերպության (OECD) համատեղ նախաձեռնությունը հանդիսացող SIGMA ծրագրի հանրային ծառայության և մարդկային ռեսուրսների կառավարման հարցերով ավագ խորհրդատու Քսաֆիեր Սիստերնային: Հանդիպման նպատակն էր քննարկել ԵՄ-ի կողմից Հայաս­տանին ցուցաբերվելիք բյուջետային աջակցության ծրագրի քաղաքացիական ծառայության համակարգի արդիականացման բաղադրիչից բխող բարեփո­խում­ներին ՍԻԳՄԱ-ի կողմից ցուցաբերվելիք հնարավոր աջակցության շրջանակները: Այս մասին տեղեկացրին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի մամուլի ծառայությունից:

Արժևորելով անցած տարիներին ՀՀ ՔԾԽ-ի և SIGMA-ի սերտ համա­գոր­ծակցության արդյունքները` պարոն Բադալյանը նշել է, որ ներկա փուլում համակարգն ունի երկու հիմնական առաջնահերթություն, որոնց շրջանակ­ներում SIGMA-ից ակնկալվում է ամենօրյա ռեժիմով մեթոդական և փորձա­գիտա­կան աջակցություն: Առաջինը  քաղաքացիական ծառայողների արդյունավե­տության գնահատման նոր մոդելի ներդրումն է, որը մի կողմից կապվելու է նրանց ֆինանսական խրախուսման և կարիերային առաջ­խաղացման, իսկ մյուս կողմից` շարունակական ուսուցման վրա: Երկրորդը համակարգի կադրային համանման գործող կառուցակարգերի կատարելա­գործումն է` վարչական և մասնագիտական պաշտոնների հստակ դասակարգման, արժանիքների, մարդկային ու մասնագիտական որակների բացահայտման վրա խարսխելու նպատակով:

Սիստերնան նշել է, որ հատկապես այս ուղղություններով բարեփո­խումների իրականացումը ցանկացած երկրի համար բարդագույն հիմնահարց է` փոխանցելով դրանց հետ կապված ՀՀ ՔԾԽ-ին օգնելու ՍԻԳՄԱ-ի պատրաստակամությունը:    Քննարկումների արդյունքում պայմանավորվածություն ձեռք է բերվել շրջանակային պայմանագրի հիման վրա ՀՀ ՔԾԽ գործուղել եվրոպական փորձագետների` ԵՄ անդամ երկրների լավագույն փորձի, չափորոշիչների համատեղ ուսումանսիրման, փոփությունների հնարավոր ռիսկերի գնահատ­ման և ախտորոշման հարցում ՀՀ ՔԾԽ-ին աջակցելու նպատակով:  

Հետևեք մեզ նաև Telegram-ում