«Ժամանակ». Սամվել Ալեքսանյանի «կանայք» հարձակվել են լրագրողի վրա
Նմանատիպ
«Թող աշխատավարձ տան, էլի հոսանքի գինը բարձրացնեն, շատ սխալ բան են անում։ Մարդիկ սոված են, մեղք են, էսի անելու բան չի, իրանք իրանց գրպանները լցնում են ու վերջ»,- «Ժամանակ»-ի ի հետ զրույցում ասել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի հարևանությամբ հացի հերթին սպասող բնակիչները: Վերջիններս նշել են, որ առանց այն էլ վատ վիճակում են, թանկացումներից հետո չգիտեն՝ ինչ են անելու. «Ապուշ են, ժողովրդի մասին չեն մտածում, ասեք՝ մտածող կա՞»:
Այնուհետև դուրս եկել լավաշ բաժանողներից մեկը և հայտարարել, որ հացի հերթը պետք չէ քաղաքականացնել: Հայտարարությունից հետո եկել են մի քանի կանայք, որոնք գոռգոռալով ասել են, որ Սամվել Ալեքսանյանը իրենց օգնում է, իր նման մի քանիսը լինեն՝ լավ կլինի։
«Մեկը հաց տա, մեկը՝ շաքար, ժողովուրդը լավ կապրի»,- նշել են նրանք:
Սամվել Ալեքսանյանի պաշտպան կանանցից մեկը հրելով՝ հորդորել է անջատել տեսախցիկը, նույնիսկ հարվածել. «Նենց մի արա, որ զոնտիկը գա գլխիդ, փակի՝ ասեցի, ռադ եղի, փակի, նկարելու տեղ չի»,- սպառնացել են նրանք:
Հարցադրմանը՝ իրենց Սամվել Ալեքսանյա՞նն է ուղարկել, կանանցից մեկն ասել է՝ այո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում