«Հրապարակ». Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) որդին «յաշիկով» Հյուսիսային պողոտայում
Նմանատիպ
«Ազգային ժողովի նիստերից մեկի ժամանակ, երբ Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) որդին «յաշիկով» ազատ շրջում է Երևանի փողոցներով, մասնավորապես, Պրոսպեկտով, փաստորեն, մի բան գիտեր, որ ասում էր: Երեկ մենք ականատես եղանք նրա ասածին՝ մի փոքրիկ տարբերությամբ. Սուրիկ Խաչատրյանի որդին ոչ թե Պրոսպեկտով ու մայթերով, այլ Հյուսիսային պողոտայի տարածքում՝ Տերյան փողոցով էր վարում իր սև Mercedes G-Class-ի մեքենան, որը հայերը «յաշիկ» են անվանում:
Ցավոք, չհասցրինք լուսանկարել այդ պահը: Լիսկայի որդուն մենք նկատեցինք այն պահին, երբ նա Տերյան փողոցում հետիոտնին էր զիջում, նրա վարած մեքենան 077 QQ 77 «ընտանեկան» համարանիշներով էր: Մեքենայի ապակին իջեցրած էր, կողքին էլ մի երիտասարդ տղա կար: Մենք, անշուշտ, զարմացանք, որ Լիսկայի որդին, փոխանակ մեքենան քշեր հետիոտնի վրա, ճանապարհը զիջեց նրան, ապա կտրուկ սեղմեց գազի ոտնակը, և «յաշիկը» ոռնոցով կտրուկ սլացավ փողոցն ի վեր: Իսկ ոստիկանությունը մինչև հիմա դեռ փնտրում է Սուրիկ Խաչատրյանի «անհայտացած» որդուն, ով այնքան մեծահոգի է, որ մոտ մեկ ամիս ոչ մեկի, մարմնական վնասվածք չի հասցրել, մարդ չի ծեծել-սպանել, աչք չի հանել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում