Ամերիկայի գավաթ. A խմբում հայտնի են հաջորդ փուլի երկու մասնակիցները (տեսանյութեր)

Ամերիկայի գավաթ. A խմբում հայտնի են հաջորդ փուլի երկու մասնակիցները (տեսանյութեր)

Ամերիկայի գավաթի խաղարկությունում տեղի են ունեցել A խմբի 3-րդ տուրի հանդիպումները։ Էկվադորի հավաքականը 2:1 հաշվով հաղթել է Մեքսիկայի ընտրանուն:

Մեքսիկա – Էկվադոր՝ 1:2

Գոլերը՝ Խիմենես (64, 11մ.) – Բալանիոս (26), Վալենսիա (57)

Խմբի մյուս խաղում Չիլիի հավաքականը 5:0 հաշվով հաղթել է Բոլիվիայի ընտրանուն և 7 միավորով ամրագրվել 1-ին հորիզոնականում: Բոլիվիայի հավաքականը խմբում 2-րդն է։

Չիլի – Բոլիվիա՝ 5:0

Գոլերը՝ Արանգիս (3, 66), Սանչես (37), Մեդել (79), Ռալդես (86, ինքնագոլ)

Չիլին և Բոլիվիան մրցաշարի փլեյ-օֆֆ փուլում են։ Երրորդ տեղում գտնվող Էկվադորը չնչին շանսեր ունի հաջորդ փուլ դուրս գալու, իսկ խմբում վերջին տեղում հայտնված Մեքսիկայի ընտրանին արդեն դուրս է մնացել պայքարից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում