Նեյմարը որակազրկվել է չորս խաղով
20/06/2015 10:49
Նմանատիպ
Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի՝ Կոլումբիայի հետ խաղում Կարլոս Բակայի հետ բախման համար որակազրկվել է չորս խաղով, հաղորդում է CONMEBOL-ի պաշտոնական կայքը։ Բակկան որակազրկվել է երկու խաղով։ Բացի այդ, բրազիլացին տուգանվել է 10.000 դոլարով, կոլումբիացին՝ 5.000 դոլարով։
Նեյմարը հնարավորություն ունի բողոքարկելու իր որակազրկումը, իսկ Բակկայի վերաբերյալ որոշումը անբեկանելի է։ Եթե Բրազիլիայի հավաքականի ավագը չկարողանա հասնել պատժի մեղմացման, ապա այլևս չի միասնակցի Ամերիկայի գավաթի ընթացիկ խաղարկության որևէ հանդիպման։
Հետևեք մեզ նաև Telegram-ում