Դի Մարիա. Խաղացել եմ լավագույն ֆուտբոլիստների հետ, բայց ավելի շատ գնահատում եմ Մեսսիի հետ ընկերությունը
20/06/2015 19:31
Նմանատիպ
Արգենտինայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել դի Մարիան ուրախ է, որ հնարավորություն է ունեցել խաղալու Կրիշտիանու Ռոնալդուի հետ, սակայն նրա համար առավել կարևոր է հավաքականում թիմակից Լիոնել Մեսսիի հետ ընկերությունը:
-Խոսքեր չունեմ Մեսսիի` վերջին տարիների խաղը բնութագրելու համար: Ես խաղացել եմ աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստների` Մեսսիի և Ռոնալդուի հետ: Դժվար` որևէ մեկը նման հնարավորություն ունենա, բայց ես ավելի շատ գնահատում եմ Մեսսիի հետ ընկերությունը:
Երբ խաղում էի «Ռեալում», բարդ էր Մեսսիի նման հակառակորդ ունենալը: Խաղ առ խաղ տեսնում էի, որ նրանից հնարավոր չէ գնդակ խլել, հնարավոր չէ նրան կանգնեցնել: Ինձ համար Լեոն, ինչպես արդեն շատերն ասել են, այլ մոլորակից է,-դի Մարիայի խոսքերը մեջբերել է «Goal.com»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում