ԱԺ-ն ընդունեց երկրապահի կարգավիճակ ստանալու ժամկետի երկարաձգման նախագիծը

ԱԺ-ն ընդունեց երկրապահի կարգավիճակ ստանալու ժամկետի երկարաձգման նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ և միաձայն ընդունեց  ««Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ  օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որին  կողմ քվեարկեց 104 պատգամավոր:

Նախագծով առաջարկվում է երկրապահ կամավորականի կարգավիճակ ստանալու դիմումների համար նախատեսված ժամկետը երկարաձգել մինչև 2017թ. դեկտեմբերի 1-ը:

Հիշեցնենք, որ ՊՆ-ի տվյալներով,  երկրապահի կարգավիճակ կստանա  մոտ 15.000 մարդ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում