Միջնորդավորված վիզաներ. դեսպանատները գործարքի մե՞ջ են մասնավոր ընկերության հետ
Նմանատիպ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը բողոք է ստացել առ այն, որ մի շարք դեսպանատներ քաղաքացիներին մասնավոր մի ընկերության միջնորդությամբ են միայն համաձայնում վիզա տրամադրել: Ահազանգի հետքերով հանձնաժողովն ուսումնասիրություն է սկսել և պարզել, որ իրականում Լեհաստանի, Հունաստանի և մի քանի այլ դեսպանատներ համագործակցում են «Ինտերստամպ» ընկերության հետ և հրաժարվում են քաղաքացիներին անմիջականորեն վիզա տրամադրել, իսկ միջնորդ ընկերության հետքերը չի բացառվում, որ տանում են դեպի օֆշոր:
Այս մասին Times.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՏՄՊՊՀ իրավաբանական վարչության պետ Հայկ Կիրակոսյանը:
«Քաղաքացիներից վերցնում են վիզաների ստացման փաստաթղթային փաթեթը և դրա դիմաց պահանջում վճարել 12.000 դրամ: Երբ քաղաքացին ներկայանում է դեսպանատուն, ասում են, որ ժամերը լրացված են: Այստեղ պետք է պարզել՝ որքանով է հիմնավոր, որ դեսպանատունն անձանց փաստաթղթերի ընդունման համար ժամեր չունի, իսկ ընկերության դեպքում՝ ունի, և որքանով է հիմնավոր «Ինտերստամպ»-ի կողմից 12.000 դրամ պահանջելը: Ուսումնասիրությունները շարունակվում են, մենք դիմել ենք համապատասխան գերատեսչությանը»,- մանրամասնեց նա:
Հիշեցնենք, որ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի դյուրացումից հետո նախկին 60 եվրոյի փոխարեն՝ եվրոպական երկրներ մուտքի արտոնագրերը ՀՀ քաղաքացիների համար սահմանվել է 30 եվրո, իսկ որոշ դեպքերում նույնիսկ անվճար են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում