Չեմպիոնների լիգայի վիճակահանություն. Հայտնի է «Փյունիկի» մրցակիցը

Չեմպիոնների լիգայի վիճակահանություն. Հայտնի է «Փյունիկի» մրցակիցը

Քիչ առաջ ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, տեղի ունեցավ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:

Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» կմրցի Սան Մարինոն ներկայացնող «Ֆոլգորե» թիմի հետ: Որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները կկայանան հունիսի 30-ին կամ հուլիսի 1-ին, պատասխան հանդիպումները՝ հուլիսի 7-ին կամ 8-ին:

Որակավորման առաջին փուլը հաջողությամբ հաղթահարելու դեպքում «Փյունիկը» կմրցի նորվեգական «Մյոլդեի» հետ: Խաղերը կկայանան հուլիսի 14-ին կամ 15-ին, պատասխան խաղերը՝ հուլիսի 21-ին կամ 22-ին: Խաղերի անցկացման ստույգ ժամկետները հայտնի կդառնան մի փոքր ուշ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում