Օրինական ամառային զորակոչ անցկացնելու համար հանձնաժողով է ստեղծվել

Օրինական ամառային զորակոչ անցկացնելու  համար հանձնաժողով է ստեղծվել

Ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերի քննարկման և արագ լուծման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով: Ինչպես  տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:

Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում տեղակայված Հասարակական խորհրդի աշխատավայրում յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին` ժամը 10.00-18.00-ն: Քաղաքացիների դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին` Հասարակական խորհրդում: Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010 52-34-82 հեռախոսահամարով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում