Պերեսը լարված հարաբերությունների մեջ է «Ռեալի» առաջատարների հետ
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» առանցքային ֆուտբոլիստները դժգոհ են ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի աշխատանքից։
Պաշտպան Սերխիո Ռամոսի հարաբերությունները Պերեսի հետ սրվել են պայմանագրի երկարաձգման խնդիրների պատճառով։
Թիմի ավագ, դարպասապահ Իկեր Կասիլյասը գոհ չէ, որ Պերեսը մի քանի անգամ ցանկացել է իր փոխարեն հրավիրել Ջանլուիջի Բուֆֆոնին, ինչպես նաև չի աջակցել իրեն Ժոզե Մոուրինյուի հետ կոնֆլիկտի ժամանակ։
Կրիշտիանու Ռոնալդուն համարում է, որ Պերեսը չի պաշտպանել իրեն «Ատլետիկոյից» կրած պարտությունից հետո ծննդյան երեկույթի հետ կապված աղմկահարույց պատմության ժամանակ, ինչպես նաև հիասթափված է, որ ակումբը հաշվի չի առել իր կարծիքը գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի ապագան վճռելիս։
Ռոնալդուն դժգոհ է նաև, որ ակումբը երկարաձգել է պայմանագիրը գլխավոր բժշկի՝ Խեսուս Օլմոյի հետ։ Պորտուգալացին, ինչպես նաև «Ռեալի» այլ ֆուտբոլիստներ, ճիշտ չեն համարում բժշկի՝ վնասվածքներից ապաքինվելու ընթացքում կիրառվող մեթոդները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում