Ստավանգեր. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Գիրիի հետ

Ստավանգեր. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Գիրիի հետ

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է շախմատային գերմարցաշարը, որին մասնակցում է Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը:

Մրցաշարի 6-րդ տուրում հայ գրոսմայստերը սև խաղաքարերով մրցեց Անիշ Գիրիի հետ: Պարտիայի 36-րդ քայլին կողմերը համաձայնեցին են ոչ-ոքի: 6-րդ տուրի բոլոր արդյունքները ներկայացված են ստորև:

Ստավանգեր. 6-րդ տուր

  • Գիրի – Արոնյան` 0.5 – 0.5
  • Գրիշչուկ – Թոփալով` 0 – 1
  • Կարուանա – Համեր` 0.5 – 0.5
  • Անանդ – Վաշիե-Լագրավ` 1 – 0
  • Կարլսեն – Նակամուրա` 0.5 – 0.5

Այս  ոչ-ոքիից հետո Լևոն Արոնյանն ունի 2.5 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը, իսկ 7-րդ տուրում նրա մրցակիցը լինելու է Անանդը:

Մասնակիցների դասավորությունը

1. Թոփալով 5.5 
2. Նակամուրա 4 
3. Անանդ 4 
4. Գիրի 3.5 
5. Վաշիե-Լագրավ 2.5 
6. Արոնյան 2.5 
7. Կարուանա 2.5 
8. Կարլսեն 2 
9. Գրիշչուկ 2 
10. Համեր 1.5

Հետևեք մեզ նաև Telegram-ում