Ռամոսին չեն անհանգստացնում մամուլում շրջանառվող լուրերը

Ռամոսին չեն անհանգստացնում մամուլում շրջանառվող լուրերը

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը կարճ մեկնաբանություն է տվել մամուլում շրջանառվող այն լուրերի վերաբերյալ, որոնց համաձայն` ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում այլ ակումբ է տեղափոխվելու:

«Ես երբեք չեմ անհանգստանում նման լուրերից»,-Ռամոսի խոսքը մեջբերել է «Marca»-ն:

29-ամյա Ռամոսը «Ռեալի» ղեկավարության հետ ունի մինչև 2017 թվականը գործող պայմանագիր, իսկ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները դեռ եզրափակիչ փուլում չեն: Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն` Սերխիո Ռամոսը կարող է համալրել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմը` նպաստելով Դավիդ դե Խեայի` «Ռեալ» տեղափոխությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում