«Ժողովուրդ». Գլխավոր դատախազը դեռ չի որոշել ինչպես վարվել Սուրիկ Խաչատրյանի և նրա որդու հետ
23/06/2015 09:37
Նմանատիպ
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը, ի վերջո, ՀՀ քննչական կոմիտեից ստացել է և ուսումնասիրում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ մայիսի 2-ին Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում տեղի ուենցած ծեծի գործը:
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ըստ ամենայնի, Գևորգ Կոստանյանը դեռ չի որոշել ինչպես վարվել Սուրիկ Խաչատրյանի և նրա որդու հետ: Նրա որոշումը պարզ կդառնա այն ցուցումներից, որոնք գլխավոր դատախազությունն այս գործով կտա ՀՀ քննչական կոմիտեին՝ նախաքննություն իրականացնող մարմնին, և կորոշվի Սուրիկ Խաչատրյանի և նրա որդու հետագա ճակատագիրը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում