Իրանի մեջլիսն օրենք ընդունեց միջուկային համաձայնագրին ներկայացվող պահանջների մասին
Նմանատիպ
Իրանի մեջլիսը վերջնականապես հավանություն Է տվել Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրին վերաբերող համաձայնագրին ներկայացվող պահանջների մասին օրենքին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ԻՌՆԱ գործակալությունը:
«Մեջլիսը հավանություն տվեց օրինագծին, որը երկրի կառավարությանը պարտավորեցնում Է պահպանել միջուկային բնագավառում Իրանի ժողովրդի ձեռքբերումներն ու իրավունքները»,- նշել Է գործակալությունը:
Խորհրդարանի բաց նիստի ընթացքում օրենքի օգտին քվեարկել են նիստին ներկա 244 պատգամավորներից 213-ը:
Փաստաթուղթը բովանդակում Է իրանական միջուկային ծրագրի ապագա համաձայնագրի տեքստի ձեւակերպումներ, որոնք պնդում Է իրանական խորհրդարանը: Մասնավորապես, օրենսդրական ակտում ընդգծվում Է. «Ազգային շահերի իրացման եւ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (ՄԾՉՊ) նորմերի պահպանման նպատակով, «վեցյակի» երկրների (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) հետ բանակցությունների բոլոր արդյունքներն օրինական ուժ կունենան հետեւյալ պայմանների կատարման դեպքում.
Օրենքի թիվ 1 հոդվածին համապատասխան, Իրանի նկատմամբ սահմանված բոլոր պատժամիջոցները պետք Է ամբողջությամբ եւ վերջնականապես դադարեցնեն իրենց գործողությունը միջուկային համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրը:
Օրենքի թիվ 2 հոդվածում ասվում Է, որ Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) կթույլատրվի անցկացնել միջուկային օբյեկտների սովորական ստուգումներ: Դրա հետ մեկտեղ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին չի թույլատրվում մուտք գործե ռազմական եւ մյուս ոչ միջուկային օբյեկտներ, որոնք կապված են Իսլամական Հանրապետության անվտանգության հետ, ծանոթանալ այդ օբյեկտների փաստաթղթերին, ինչպես նաեւ հարցումներ անցկացնել իրանցի միջուկագետ գիտնականների մասնակցույթամբ: Այդ հարցերը կգտնվեն Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի հսկողության ներքո :
Օրենքի թիվ 3 հոդվածը «որեւիցե սահմանափակում չի թույլատրում խաղաղ միջուկային ոլորտի զարգացման գործում, որը վերաբերում Է գիտական, գիտահետազոտական գործունեությանը եւ տեխնոլոգիական մշակումներին»:
Մեջլիսի կողմից ընդունված օրենքը նաեւ պահանջում Է, որ «բանակցությունների արդյունքները հանձնվեն խորհրդարանի քննարկմանը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում