ԱՄՆ-ը ոչնչացրել է ԻՊ-ի ակնառու ղեկավարներից մեկին
23/06/2015 16:32
Նմանատիպ
ԱՄՆ-ի օդային ուժերը ոչնչացրել են «Իսլամական պետության» հեղինակավոր ղեկավարներից Ալի Աունի ալ Հարազիին, ով 2012թ. մասնակցել էր լիբիական Բենղազի քաղաքում ամերիկացի դիվանագետների վրա հարձակմանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտնել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Դեպքը տեղի է ունեցել իրաքյան Մոսուլ քաղաքում հունիսի 15-ին: ԱՄՆ-ի գնահատմամբ, ահաբեկչի ոչնչացումը մեծ հարված կլինի ԻՊ-ի համար:
Լիբիայի Բենղազի քաղաքում 2012թ. սեպտեմբերին հարձակում էր տեղի ունեցել ամերիկյան հյուպատոսարանի վրա, ինչի հետևանքով ԱՄՆ-ի չորս քաղաքացիներ էին զոհվել, այդ թվում` Լիբանանում ԱՄՆ-ի դեպան Քրիստոֆ Սթիվենսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում