Թերրի. Մամուլն անարդար է Սթերլինգի նկատմամբ

Թերրի. Մամուլն անարդար է Սթերլինգի նկատմամբ

«Չելսիի» ավագ Ջոն Թերրին աջակցել է «Լիվերպուլի» առանցքային ֆուտբոլիստներից Ռագիմ Սթերլինգին, ով, մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, ցանկանում է այլ ակումբ տեղափոխվել:

-Վերջին շրջանում Ռահիմին շատ են քննադատում: Նա ինձ վրա շատ լավ տպավորություն է թողել: Չէի պատկերացնում, թե որքան լավն է նա գործում, մինչև 3-4 հանդիպում չխաղացի նրա դեմ: Ռահիմը բացառիկ խաղացող է:

Այս տարի մամուլն անարդար է նրա նկատմամբ: Նա երիտասարդ է և ցանկանում է խաղալ բարձր մակարդակով ամենալավ ակումբներում, ձգտում է մասնակցել Չեմպիոնների լիգային, դառնալ Անգլիայի հավաքականի առանցքային ֆուտբոլիստ,-Թերրիի խոսքերը մեջբերված են «ESPN»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում