Բոլիվիայում Հռոմի պապին կոկայի տերեւների ալյուրից պատրաստված տորթ են նվիրելու
Նմանատիպ
Բոլիվիան ամբողջ թափով պատրաստվում Է դիմավորելու Հռոմի պապին, որը երկիր կայցելի հուլիսի 8-ից մինչեւ 10-ը: Առաջին լատինամերիկացի քահանայապետին սպասում են շատ նվերներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հունիսի 22-ին հաղորդել Է տեղական մամուլը, Ֆրանցիսկոս պապին կնվիրեն տորթ, որը պատրաստված կլինի կոկայի տերեւների ալյուրից, որոնց ծամումն անդյան մշակույթի բաղկացուցիչ մասն Է: Տորթի հետ նրան կառաջարկվի ըմպել մատեի թեյ՝ նույնպես այդ բույսից, որը հիմք Է ծառայում կոկաինի արտադրության համար: Սակայն Բոլիվիայում, հնադարյան ավանդույթներին համապատասխան, կոկայի տերեւներն օգտագործվում են որպես առույգացնող միջոց բարձրլեռնային պայմաններում:
Այդ նվերը Հռոմի պապին մտադիր են մատուցել կոկա արտադրողների արհմիության գործիչները, որի առաջնորդը ոչ այլ ոք Է, քան Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Հռոմի կաթոլիկ եկեղեցու հվվապետը Բոլիվիա կժամանի Էկվադորից, իսկ ապա կուղեւորվի Պարագվայ: Այս անգա նա հայրենի Արգենտինա չի մեկնի՝ զգուշանալով, որ իր այցը կարող Է քաղաքական ժեստ ընկալվել նախագահական ընտրություններից առաջ, որոնք տեղի են ունենալու այս տարվա հոկտեմբերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում