ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Մինսկի համաձայնությունների ամբողջական կատարում Է պահանջել
Նմանատիպ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ Է արել ամբողջությամբ կատարել Ուկրաինայի իրադրության կարգավորման շուրջ ձեռք բերված Մինսկի համաձայնությունները:
«Ուկրաինայում ավելի քան 6 հազար մարդ Է զոհվել մեկ տարվա ընթացքում»,-ասել Է նա՝ ելույթ ունենալով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Ստրասբուրգում ընթացող նստաշրջանում:
«Ուկրաինայի արեւելյան մասում շարունակվում են մարդու իրավունքների լուրջ խախտումները»,-հավելել Է նա: Պան Գի Մունի խոսքով՝ խախտվում են միլիոնավոր մարդկանց իրավունքներ: «Ես կոչ եմ անում գործադրել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ կողմերին ստիպելու կատարել Մինսկի համաձայնությունները եւ հասնել ճգնաժամի քաղաքական լուծման»,-ասել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Նա նաեւ նշել Է, որ «ավելի մեծ առաջընթաց Է անհրաժեշտ ներքին բարեփոխումների բնագավառում, կոռուպցիայի դեմ մղվող պայքարում, ինչպես նաեւ անցյալի իրավախախտումներն արմատախիլ անելու գործում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում