Բարաք Օբամայի գործունեությունն առավել ցածր են գնահատում ռուսաստանցիները. Pew

Բարաք Օբամայի գործունեությունն առավել ցածր են գնահատում ռուսաստանցիները. Pew

Ռուսաստանցիները մյուս երկրների ներկայացուցիչների համեմատ ավելի քիչ են հավատում համաշխարհային քաղաքականության վրա դրական ազդեցություն գործելու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ունակությանը: Դա ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է Pew Research Center կազմակերպության անցկացրած հետազոտությունից, որը նվիրված Է աշխարհում ԱՄՆ-ի նախագահի իմիջին:

Ընդհանուր առմամբ հետազոտության մեջ ներկայացված 40 երկրներում հարցման մասնակիցների 65 տոկոսը վստահ Է Օբամայի՝ միջազգային ասպարեզում ճիշտ գործելու ունակությանը, հակառակ կարծիքին Է 27 տոկոսը:

Մինչդեռ Ռուսաստանում ԱՄՆ-ի նախագահի գործողություններին հավանություն չի տալիս հարցվածների 86 տոկոսը (նրան պաշտպանում Է միայն 11 տոկոսը): Օբաման համանման գնահատականներ Է ստացել միայն պաղեստինյան տարածքներում եւ Հորդանանում (համապատասխանաբար՝ 82 տոկոս եւ 83 տոկոս):

Ինչպես նշում Է BBC-ն, ԱՄՆ-ի նախագահի վարկանիշի առավել զգալի անկումը տեղի Է ունեցել Իսրայելում. այժմ ճիշտ գործելու նրա ունակությանը վստահ Է միայն 49 տոկոսը (անցյալ տարվա 71 տոկոսի փոխարեն): Քննադատներն ավելի վաղ ԱՄՆ-ի ղեկավարին մեղադրել են այն բանում, որ Իրանի հետ գործարքը հարվածի տակ Է դնում Իսրայելի անվտանգությունը:

Ինչպես ասված Է հետազոտության մեջ, աշխարհում, ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ին դրական գնահատական են տալիս: Ներկայում 40 երկրներում հարցման մասնակիցների միջին հաշվով 69 տոկոսը դրական Է վերաբերվում ԱՄՆ-ին, ինչը 4 տոկոսով բարձր Է, քան անցյալ տարի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում