«Ժողովուրդ». Սիրիահայերի օգնության համար առաջինը ՕԵԿ-ի ու ՀՅԴ-ի պատգամավորներն են գումար փոխանցել

ԱԺ երեկվա նիստի ժամանակ հայտարարվեց, որ պատգամավորները իրենց աշխատավարձերից որոշակի գումար կփոխանցեն սիրիահայերին օգնելու համար: Աժ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ շտապեց հայտարարել, թե ՀՀԿ-ն այդ գումարն արդեն փոխանցել է: Սակայն «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ սիրիահայերին օգնելու համար առաջինը ՕԵԿ-ի ու ՀՅԴ-ի պատգամավորներն են գումար փոխանցել: ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից թերթը տեղեկացել է, որ որոշվել է «յուրաքանչյուրս 10 հազար դրամ’ ընդհանուր 60 հազար փոխանցենք «Օգնիր եդբորդ» հիմնադրամի հաշվին»: Իսկ ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը դժվարացել է նշել. «Որոշում կայացրինք, որ ինչ-որ տոկոս պահեն, բայց հաստատ գումարը ես չեմ կարող ասել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում