11.1 C
Yerevan

«Հայկական ժամանակ». 2013 թվականի բյուջետային ուղերձից հանվել է հայ-թուրքական հարաբերությունների մասը

Նմանատիպ

ZAHA երկկենցաղ զրահամեքենաները՝ թուրքական սպառազինության մաս

Zaha զրահապատ դեսանտագրոհային մեքենաների առաջին խմբաքանակը անցել է Թուրքիայի...

Ուկրաինան ավելի քան 500 միլիոն դոլարի անօդաչուներ կգնի. Զելենսկի

Ուկրաինան առնվազն 20 միլիարդ գրիվնա (ավելի քան 541 միլիոն...

Ադրբեջանի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն. Շտաբ

Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից հայտնում են. «Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից...

ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի նախագծի բյուջետային ուղերձի մեծագույն մասը «copy-paste» է արված 2012 թվականի բյուջետային ուղերձից, սա էլ’ 2011 թվականի ուղերձից և այլն: Բայց, այնուամենայնիվ, կան որոշ փոփոխություններ:
Այդպիսի փոփոխություններից մեկը «արտաքին քաղաքականություն» բաժնում է: 2012 թվականի բյուջետային ուղերձում որպես ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություն նշված էր հետևյալ կետը. «Հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորումը»: 2013 թվականի պետբյուջեի նախագծի ուղերձում այդ դրույթն այլևս բացակայում է: Ինչո՞ւ է հանվել’ երեկ կառավարության նիստից հետո ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվել «ՀԺ»-ի թղթակիցը: «Ինչպե՞ս թե հանվել է, չի հանվել»,- զարմացել է փոխնախարարը: Երբ թերթի թղթակիցը պնդել է, որ հանվել է, Շավարշ Քոչարյանն էլ պնդել է, որ «անկախ դրանից’ հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորումը մեր արտաքին քաղաքականության գերակայություններից Է»: Այսպիսով հարցեր են ծագում’ եթե առաջնահերթություն է, ապա ինչու՞ է հանվել, ո՞վ է հանել, և ինչու՞ ԱԳ փոխնախարարը տեղյակ չէ դրանից:

spot_imgspot_img