ESPY. Մեսսին լավագույն արտասահմանցի մարզիկն է, Ռոնալդուն 5-րդն է
16/07/2015 14:41

Նմանատիպ
«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին արժանացել է «ESPY»-ի մրցանակին՝ որպես 2015 թ. լավագույն արտասահմանցի մարզիկ։
28-ամյա արգենտինացին քվեարկությամբ գերազանցել է թենիսիստ Նովակ Ջոկովիչին, «Ֆորմուլա-1»-ի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնին, գոլֆիստ Լիդիա Կոյին և Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին, ով գրավել է միայն 5-րդ տեղը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում