«Էրեբունի-Երևան-2794» տոնակատարությանը մասնակցելու նպատակով Երևան ժամանած 14 երկրների 25 պատվիրակությունների անդամները Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նրանք հարգանքի տուրք են մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
Պատվիրակության անդամները եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում և գրառումներ թողել պատվավոր հյուրերի հուշամատյանում: