13.1 C
Yerevan

«Հայկական ժամանակ». ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացնում 127 առողջապահական հիմնարկներում

Նմանատիպ

Միջազգային ամփոփ լրահոս․ Մարտի 23

Times.am-ը ամփոփում է անցնող օրը և ներկայացնում աշխարհում ու...

Թուրքիայի բանակն ապրիլին կհամալրվի սեփական արտադրության տանկերով

Թուրքիայի զինված ուժերը ապրիլի 23-ին՝ Ազգային ինքնիշխանության օրը, առաջին...

Համաշխարհային բանկը հաշվել է, թե որքան գումար կպահանջվի Ուկրաինայի տնտեսությունը վերականգնելու համար

Ուկրաինայի տնտեսության վերականգնումը ռուսական ավելի քան մեկ տարվա ագրեսիայից...

Դեռ անցյալ շաբաթ լուրեր էին շրջում, որ ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել առողջապահության ԲՀԿ-ական նախկին նախարար Հարություն Քուշկյանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում: «ՀԺ» թղթակցի հարցին’ ճի՞շտ է այս տեղեկությունը, ՊԵԿ մամուլի ծառայությունից պատասխանել են. «Առողջապահության ոլորտում հսկողական աշխատանքները սկսվել են սեպտեմբերի 1-ից և ներկայում ընթացքի մեջ են»: Ըստ ՊԵԿ-ի, այդ աշխատանքներում ընդգրկված են 127 կազմակերպություն և անհատ ձեռնարկատեր, որոնցից 111-ի մոտ անցկացվել կամ անցկացվում են ստուգումներ: Դրանց թվում է նաև «Էրեբունի» կենտրոնը: Ստուգումներն այստեղ ավարտվել են հոկտեմբերի 12-ին: «Էրեբունի բժշկական կենտրոնում չափագրման արդյունքներով միջին օրական հասույթի զգալի տարբերություններ չեն գրանցվել»,- պատասխանել են ՊԵԿ մամուլի ծառայությունից: (Խոսքը հարկային մարմինների կողմից իրականացվող «խրոնոմետրաժի» մասին է, երբ հարկայինի աշխատակիցները որևէ ժամանակահատված հաշվառում են տվյալ տնտեսվարողի մատակարարած ապրանքները կամ ծառայությունները և արդյունքները համեմատում համադրելի մեկ այլ ժամանակահատվածի հետ: Եթե արդյունքները շատ չեն տարբերվում, համարվում է, որ տվյալ տնտեսվարողը ստվերում չի գործում): Հայտնել են նաև, որ ստուգված կազմակերպություններից հատկապես մեծ տարբերություններ են արձանագրվել «Ռաֆայել» բ/կ-ում, Աբովյանի ծննդատանը և այլն: Ըստ ՊԵԿ-ի, ՀՀ-ում առողջապահության ոլորտի տարբեր լիցենզիաներ ստացած ավելի քան 450 կազմակերպությունից ներկայում ավելի քան 127-ում ստուգումներ են իրականացվում: Թերթի հիշեցմամբ’ առողջապահության ոլորտում լիցենզիաները տրամադրում է առողջապահության նախարարությունը:

spot_imgspot_img