10.1 C
Yerevan

«Չորրորդ ինքնիշխանություն». Սուրեն Խաչատրյանը մեկնում է արտերկիր’ հերթական բուժզննաթյան

Նմանատիպ

Միջազգային ամփոփ լրահոս․ Մարտի 23

Times.am-ը ամփոփում է անցնող օրը և ներկայացնում աշխարհում ու...

Թուրքիայի բանակն ապրիլին կհամալրվի սեփական արտադրության տանկերով

Թուրքիայի զինված ուժերը ապրիլի 23-ին՝ Ազգային ինքնիշխանության օրը, առաջին...

Համաշխարհային բանկը հաշվել է, թե որքան գումար կպահանջվի Ուկրաինայի տնտեսությունը վերականգնելու համար

Ուկրաինայի տնտեսության վերականգնումը ռուսական ավելի քան մեկ տարվա ագրեսիայից...

«ՉԻ» տեղեկությունների համաձայն`  Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը’ Լիսկան, առաջիկա օրերին պատրաստվում է մեկնել արտերկիր’ հերթական բուժզննաթյունն անցնելու և սրտի հետ կապված խնդիրները կարգավորելու համար: Թեև մարզպետ Խաչատրյանին անցյալ տարի վիրահատել ու ստենդավորել էին սիրտը, այնուամենայնիվ, Խաչատրյանի առողջական վիճակն այնքան էլ լավ չէ: Ի դեպ, մեկ այլ խոսակցության համաձայն, հնարավոր է, որ առողջական խնդիրների պատճառով մարզպետ Խաչատրյանը հրաժեշտ տա իր պաշտոնին, քանի որ լիովին ապաքինվելու համար նրան երկարատև ժամանակ ու հանգիստ է պետք: Այս և այլ հարցերի շուրջ «ՉԻ»-ն փորձել է ստանալ նաև Սյունիքի մարզպետի մեկնաբանությունը, որն էլ թերթի հետ զրույցում նախ հաստատել է այն տեղեկությունը, որ ինքը այս պահին էլ ապաքինման փուլում է, երկրորդ’ նշել է, որ. «Իզուր թող չերազեն, ես չեմ գնում, ես մնում եմ, իմ տեղում աշխատում եմ ու ինձ էլ շատ լավ եմ զգում: Դուք էլ խնդրում եմ ինձ մի մոռացեք, շուտ-շուտ զանգեք, թե չէ ես էլ ձեզ համար եմ սկսում անհանգստանալ: Մնացած ապուշություններին էլ ականջ մի դրեք»: Ճշտմանը, թե երբ է պատրաստվում մարզպետը մեկնել արտերկիր, Խաչատրյանը պատասխանել է. «Հիմա դեռ ստեղ եմ, հլը որ տեղ չեմ գնում, հենց գնալու լինեմ’ դուք անպայման կիմանաք»:

spot_imgspot_img