Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ԵԱՏՄ-ի անդամ երկրների վարչապետների մակարդակով նիստում սեպտեմբերի 8-ին Գրոդնոյում (Բելառուս) քննարկվելու են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մակրոտնտեսական եւ ֆինանսական կայունության հասնելու, միասնական արդյունաբերական քաղաքականություն իրականացնելու հարց երը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է Բելառուսի արտաքին գործերի առաջին փոխնախարար Ալեքսանդր Միխնեւիչը, Գրոդնոյում կենտրոնական բանկերի ղեկավարները, էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարները կզեկուցեն, թե համատեղ ինչ միջոցներ կամ համատեղ կոորդինացում են իրենք մշակել՝ դիմակայելու այդ մարտահրավերներին:
2015 թվականին ԵԱՏՄ-ի անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները հանդիպում են արդեն երրորդ անգամ: «Մենք նախանշել էինք, որ վարչապետների հանդիպումները տեղի կունենան կես տարին մեկ: Արդեն ութ ամսվա ընթացքում նրանք հանդիպում են երրորդ անգամ: Եվ դա վերջին հանդիպումը չէ, այսօր կորոշվի, թե մինչեւ տարեվերջ որտեղ տեղի կունենա եւս մեկ հանդիպում»,- ասել է Միխնեւիչը:
ԵԱՏՄ-ի մեջ մտնում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Ռուսաստանը: