ԼՂ եւ Հյուսիսային Կիպրոսի հակամարտություններում ընդհանրություն չկա. Էլենի Թեոհարիուս

ԼՂ եւ Հյուսիսային Կիպրոսի հակամարտություններում ընդհանրություն չկա. Էլենի Թեոհարիուս

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր եւ Կիպրոսի ներկայացուցիչների պալատի անդամ Էլենի Թեոհարիուսը Արգենտինա այցելության ժամանակ խոսել է թուրք-կիպրական հարաբերությունների եւ ներգաղթյալների խնդրի առնչությամբ Թուրքիայի ունեցած դերակատարության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով PrensaArmenia.com.ar-ը, խոսելով թուրք-կիպրական հարաբերություններ մասին` պատգամավորին հարց են ուղղել, թե կարո՞ղ է զուգահեռներ անցկացնել Թուրքիայի կողմից օկուպացված Կիպրոսի եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ:

«Այս հարցն ինձ բազմիցս տվել են: Ես կարծում եմ, այդ երկու հակամարտություններում նմանություն չկա: Ղարաբաղն օկուպացված էր, մարդիկ հերոսաբար պայքարել են եւ վաստակել իրենց անկախությունը, ազատությունը: Ղարաբաղը երբեք մաս չի կազմել Ադրբեջանին, պետություն, որն արհեստականորեն ստեղծվել է Խորհրդային միության կողմից: Արցախը բռնակցել են Ադրբեջանին առանց այդ տարածքի բնակչության կարծիքը հարցնելու, նրանց կամքին հակառակ: Նրանց հաղթանակը, դեպի ազատություն նրանց ճանապարհը եւ նրանց ձեռք բերած անկախությունը էականորեն տարբերվում է Թուրքիայի բանակի կողմից զավթված Կիպրոսի հատվածի իրավիճակից: Այստեղ ես չեմ տեսնում նմանություններ»,- ասել է պատգամավորը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում