Բրիտանական ԶԼՄ-ները հետաքրքիր փաստեր են հրապարակել Եղիսաբեթ Երկրորդի մասին

Բրիտանական ԶԼՄ-ները հետաքրքիր փաստեր են հրապարակել Եղիսաբեթ Երկրորդի մասին

Սեպտեմբերի 9-ի նախաշեմին, երբ Եղիսաբեթ Երկրորդը պետք Է գահակալման տեւողության ռեկորդ սահմանի բրիտանացի միապետների շրջանում, օգոստոսափառ անձի անունը գործնականում չի իջնում տեղական թերթերի առաջին սյունակներից: Այս անգամ ԶԼՄ-ները որոշել են զարմացնել թագուհու մասին անսովոր փաստերի հավաքածուով:

Այսպես, լրագրողներին հաջողվել Է հաշվել, որ ընդամենը կառավարման 63-ամյա ժամանակաշրջանում Եղիսաբեթ Երկրորդը 256 պաշտոնական այց Է կատարել 129 երկրներ: Հետաքրքիր Է, որ այդ ճամփորդություններից ոչ մեկի ընթացքում թագուհուց անձնագիր չեն պահանջել, որը նա չունի Էլ. չԷ որ բոլոր անձնագրերը Մեծ Բրիտանիայում նրա անունով են տալիս:

Թեյի հայտնի սիրահարը՝ թագուհին, ինչպես հաջողվել Է պարզել լրագրողներին, նախընտրում Է «Էռլ Գրեյն» տեսակը: Սակայն, ինչպես ասում են, բանը միայն թեյով չի ավարտվում. ճաշից առաջ միապետը դեմ չԷ մարսողությունը բարելավելու համար մեկ ըմպանակ ջին ընդունել: Բացի դրանից, Բուքինգհեմյան պալատում տեղի ունեցող տոնական խնջույքների ժամանակ Եղիսաբեթ Երկրորդը մշտապես անձամբ Է սպասքավորման ստուգումները կատարում, որպեսզի մինչեւ բարձրաստիճան հյուրերի գալը գլխավոր սեղանի վրա ամեն ինչ կատարյալ լինի:

Քչերին Է հայտնի, որ թագուհին կարող Էր ամուսնանալ դեռ 17 տարեկան հասակում. ընդ որում դեռահաս գեղեցկուհու ձեռքն ու սիրտը հայցողը ոչ այլ ոք Էր, քան Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպը՝ նրա ներկայիս ամուսինը: Սակայն այն ժամանակ Եղիսաբեթ Երկրորդի ծնողները համարեցին, որ նա պատրաստ չԷ ամուսնությանը եւ Ֆիլիպի առաջարկությանը համաձայնեցին միայն չորս տարի անց:

Բնավ ոչ միշտ են Երիսաբեթ Երկրորդի ու նրա ամուսնու հարաբերությունները հարթ ընթացել. մի անգամ Ավստրալիա այցի ընթացքում լրագրողներին հաջողվել Է նկարահանել այն բուռն տեսարանը, երբ Եղիսաբեթ Երկրորդը, ըստ լուրերի, թենիսի մի զույգ կոշիկներ ու ձեռնաթիակ Է նետել ամուսնու վրա: Սակայն այն մեծ հարգանքի պատճառով, որը բոլոր բրիտանացիները տածում են միապետի նկատմամբ, այդ տեսագրությունը փոխանցվել Էր Բիքինգհեմյան պալատ եւ հետագայում երբեք չի հրապարակվել:

ԶԼՄ-ները նաեւ հաղորդում են, որ ընդամենը իր կառավարման ընթացքում Եղիսաբեթ Երկրորդը 57 մլրդ ֆունտ (87 մլրդ դոլար) Է բերել երկրի տնտեսությանը: Ինչ վերաբերում Է միապետությունը պահելու ծախսերին, ապա դրանց շուրջ լրագրողները տոնի նախաշեմին նրբանկատորեն լռություն են պահպանիում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում