-3.9 C
Yerevan

Տնտեսական ճգնաժամում հայտնված Ադրբեջանի իշխանությունը «սրընթաց զարգացում» է խոստանում ժողովրդին

Նմանատիպ

Նոր լայնածավալ հարձակում Ուկրաինայում․միջազգային ամփոփ լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է...

Ռուսաստանում կարող է ևս 500 հազար մարդ մոբիլիզացվել

Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբի պետի տեղակալ Անդրեյ Ռիժենկոն հայտարարել...

Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու հարց է դրվել. Միջազգային ամփոփ լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է...

Նավթի համաշխարհային գների` մեկ տարի առաջ սկսված անկման հետ կապված ադրբեջանական մանաթի 34 տոկոսով արժեզրկվելուց եւ նավթարդյունաբերության ոլորտի ձեռնարկություններում ու անգամ պետական կառույցներում զանգվածային կրճատումների ֆոնին Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւը սեպտեմբերի 8-ին կառավարության անդամների հետ անցկացված խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ, չնայած Ադրբեջանում նավթի արդյունահանումը նվազո ւմ է, սակայն, կառավարությունը պետք է աշխատի տնտեսության «սրընթաց զարգացում» ապահովել:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ալիեւը շարունակել է գլուխ գովել, թե նավթի գների անկման հետ կապված աշխարհի շատ երկրներում տնտեսական ճգնաժամ է տիրում, եւ իր ու իր կառավարության «լավ» աշախատանքի շնորհիվ է, որ Ադրբեջանում, իբր, տնտեսությունը շարունակում է «սրընթաց զարգանալ»:

«Ճգնաժամի տարիներին ձեռք բերված այդ հաջողությունը մեր ուժեղ քաղաքական կամքի եւ մտածված տնտեսական քաղաքականության երկար տարիների ընթացքում իրականացված բարեփոխումների արդյունք է»,- ասել է նա:

Ալիեւը չի խոսել այն մասին, թե ինչ է կատարվում եւ ինչ է լինելու 75 տոկոսով նավթից կախված Ադրբեջանի պետբյուջեի հետ: Նա անգամ խուսափել է հայտնել, որ Ադրբեջանի 2016 թվականի պետբյուջեում նավթի գինը ծրագրվում է հաշվարկել մեկ բարելի դիմաց 50 դոլարի սահմաններում, այն դեպքում, երբ 2015 թվականի պետբյուջեում այն նախատեսված էր 90 դոլար, ինչի պատճառով ստիպված են լինելու կրճատել բազմաթիվ սոցիալական ծրագրեր:

Դրա փոխարեն Ալիեւը գլուխ է գովացել, թե Fitch վարկանիշային գործակալությունը Ադրբեջանի տնտեսությունը գնահատել է «կայուն»` 3B մակարդակի, ինչն, ըստ նրա` «մեծ հաջողություն» է:

Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների հետ կապված միջազգային կառույցների բազմաթիվ քննադատություններին ի պատասխան` Ալիեւը կրկնել է չարչրկված խոսքերն այն մասին, թե աշխարհում, իբր, «նախանձում» են իր վարած քաղաքականության շնորհիվ Ադրբեջանի «նմանը չունեցող զարգացմանը»:

Նավթի գների անկումն Ալիեւը «քաղաքական պատվեր» է բնութագրել:

«Նավթի գինը երկու անգամ նվազել է: Բայց մենք ջանում ենք այնպես անել, որպեսզի ադրբեջանական ժողովուրդը դրանից չտուժի»,- հայտարարել է նա:

Հետաքրքիր է, որ իր «լավատեսական» ելույթում Ալիեւը մոռացել է խոսել այն մասին, որ Ադրբեջանի կենտրոնական բանկի ոսկու եւ արտարժույթի պահուստները միայն օգոստոսի ընթացքում 1,2 մլրդ դոլարով կրճատվել են (Marja):

Օգոստոսի 31-ի դրությամբ` Ադրբեջանի ԿԲ-ի արտարժույթի պահուստները կազմել են 7,315 մլրդ դոլար, ինչը հուլիսի 31-ի դրությամբ եղածի հետ համեմատ 1,186 մլրդ դոլարով կամ 14 տոկոսով քիչ է:

Ադրբեջանի ԿԲ-ի արտարժույթի պահուստներն սկսել են նվազել անցյալ տարվա հուլիսից, երբ համաշխարհային շուկաներում նավթի գինն սկսել էր ընկնել: Պահուստների նվազումը կանգնեցնելու համար Ադրբեջանի ԿԲ-ն ազգային արժույթի` մանաթի 34 տոկոս արժեզրկում իրականացրեց ընթացիկ տարվա փետրվարի վերջին:

2014 թվականի հուլիսի 30-ին ԿԲ-ի արտարժույթի պահուստները հասել էին 15,193 մլրդ դոլարի: Բանկի ներկայիս պահուստներն արդեն 51,7 տոկոսով փոքր են: 2015 թվականի սկզբից Ադրբեջանի ԿԲ-ն արդեն 5 մլրդ դոլարից ավելի ֆինանսական միջոցներ է կորցրել:

Ադրբեջանի նավթի արտահանման ծավալներից եկամուտների տարեկան տատանումները, գնի` մեկ բարելի դիմաց 10 դոլարով փոփոխվելու դեպքում, կկազմեն մոտ 300 մլն դոլար: Ներկայիս դրությամբ` ադրբեջանական ամենաթանկ` Azeri LT CIF տեսակի նավթի գինն` այդ երկրի բյուջեում նախատեսված մեկ բարելի դիմաց 90 դոլարի փոխարեն կազմում է մոտ 48 դոլար:

Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ. փակվել են նավթաարդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, պետական եւ մասնավոր հաստատություներ, հազարավոր աշխատավորներ գործազուրկ են դարձել:

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

Դեռեւս 2015 թվականի մայիսին Moody`s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը Ադրբեջանում մանաթի արժեզրկում եւ տնտեսության աճի տեմպի նվազում կանխատեսել էր այս տարվա երկրորդ կեսին` կասկած հայտնելով Ադրբեջանի բանկային համակարգի կայունության եւ բանկերի կողմից արժեթղթերի ու ավանդների սպասարկման վերաբերյալ:

Իր հերթին, Standart & Poor`s վարկային վարկանիշերի ծառայությունը Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի կողմից  2 մլրդ դոլար կորստի ֆոնին հիմնադրամի վարկանիշի կանխատեսումը նվազեցրել է մինչեւ «նեգատիվ»:

Միջազգային փորձագետները նշում են, որ նավթի էժանացումը լրջորեն նվազեցրել է Ադրբեջանի ֆինանսական հնարավորությունները: Փորձագետների կարծիքով` 2015 թվականին Ադրբեջանում պետք չէ սպասել 1.9 տոկոսից ավելի տնտեսական աճ: 2014 թվականին Ադրբեջանի ԿԲ-ի արտարժույթի պահուստները նվազել էին 2,78 տոկոսով:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Նոր լայնածավալ հարձակում Ուկրաինայում․միջազգային ամփոփ լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է...

Ռուսաստանում կարող է ևս 500 հազար մարդ մոբիլիզացվել

Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբի պետի տեղակալ Անդրեյ Ռիժենկոն հայտարարել...

Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու հարց է դրվել. Միջազգային ամփոփ լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է...