ՍԱՊԾ-ն անհրաժեշտ տեղեկատվություն է ներկայացրել ԵՏՄ ռեեստրում ընդգկվելու համար

ՍԱՊԾ-ն անհրաժեշտ տեղեկատվություն է ներկայացրել ԵՏՄ ռեեստրում ընդգկվելու համար

Եվրասիական տնտեսական միության անդամ մի պետությունիցԵվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետություն փոխադրվող՝ հսկման ենթակա ապրանքների արտադրություն,  վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց (այսուհետ՝ ԵՏՄ-ի կազմակերպությունների) ռեեստրում ընդգրկվելու համար տնտեսա վարող սուբյեկտն առձեռն, փոստային առաքման, ֆաքսի, էլեկտրոնային փոստի, պաշտոնական էլեկտրոնային կայքում առցանց գրանցվելու միջոցով ռեեստր վարող մարմնին (ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն) պետք է փոխանցի դիմում:

Ինչպես  տեղեկացրին Սննդի անվտանգության պետական ծառայությունից, դիմումը պետք է կրի  հետևյալ բովանդակությունը.

սննդի շղթայի օպերատորի անվանումը կամ անունը, ազգանունը,

գործունեության (գործառնության) տեսակը,գործունեության իրականացման վայրը,

հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),

պետական գրանցման վկայականի սերիան և համարը:

ԵՏՄ կազմակերպությունների ռեեստրում կազմակերպությունը կարող է ընդգրկվել լիազոր մարմնի ներկայացմամբ կամ կազմակերպության համատեղ ստուգման արդյունքում: Լիազոր մարմինը կազմակերպությանը ներառում է ռեեստրում, եթե նրա արտադրական գործընթացի կազմակերպումը և անասնաբուժական հսկման ենթակա ապրանքները (ցանկը տեսհղմամբ) համապատասխանում են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի և անասնաբուժական, ինչպես նաև սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում