-0.9 C
Yerevan

Ֆրանսիական հեռուստաալիքը Ադրբեջանը բնորոշել է որպես բռնապետություն, իսկ Ալիևին` բռնակալ

Նմանատիպ

ԵՄ-ն չգիտի, թե ով է հարձակվել Սպահանի վրա

ԵՄ արտաքին ծառայության խոսնակ Պիտեր Ստանոն ասել է, որ...

Կարսում շարունակվում են թուրք-ադրբեջանական զորավարժությունները

Կարս նահանգում շարունակվում են Թուրքիայի պատմության մեջ ամենախոշոր «Ձմեռային զորավարժություններ 2023» զորավարժությունները,...

ՌԴ ԱԳՆ-ն՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական խնդիրների մասին

Ռուսաստանն ինտենսիվ կերպով աշխատում է Հարավային Կովկասում կուտակված «հակամարտային...

Ֆրանսիական France 2 պետական հեռուստաալիքը սեպտեմբերի 8-ին Cash Invesigation շաբաթական հետազոտական ծրագրի շրջանակում 2014 թվականի գարնանը նախագահ Ֆրանսուա Օլանդի Ադրբեջան կատարած այցին նվիրված լրագրողական վերլուծություն է ցուցադրել, որում Ադրբեջանն անվանվել է «բռնապետություն», իսկ նրա նախագահ Իլհամ Ալիեւը` «բռնակալ»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 9-ին Franse Presse լրատվական գործակալության հետ զրույցում Ադրբեջանի ղեկավարության ֆրանսիացի փաստաբան Օլիվիե Պարդոն հայտարարել է, որ լրագրողներ Էլիզ Կյուսեն եւ Լորան Ռիշարը ծրագրի հենց սկզբից Ադրբեջանը ներկայացնում են որպես «աշխարհում ամենախիստ բռնապետություններից մեկը»:Ալիեւների ֆրանսիացի փաստաբանն ասել է, որ մտադիր են դատական հայց ներկայացնել France 2 պետական հեռուստաալիքի դեմ:

«Ամբողջ ծրագրի ընթացքում Ադրբեջանի առաջնորդը ներկայացվում է որպես կովկասյան «դեսպոտ» եւ «դիկտատոր», -ասել է փաստաբան Օլիվյե Պարդոն: Նա նաեւ հավելել է, որ Ադրբեջանն «այլեւս մտադիր չէ հանդուրժել նման վարք եւ դատի է տալու նրանց, ովքեր զրպարտություններ են տարածում:

Ուշագրավ է, որ Ալիեւների ֆրանսիացի փաստաբանի բողոքը համընկել է Փարիզում կազմակերպված «Ադրբեջանի ավան» ցուցահանդեսի փակումից մեկ օր առաջ` սեպտեմբերի 9-ին, Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւայի հետ պատահած անախորժ միջադեպի հետ:Սպասելով ցուցահանդեսից Մեհրիբան Ալիեւայի դուրս գալուն` France 2 հեռուստաալիքի լրագրող Էլիս Լյուշեն պարզել է Ադրբեջանում ազատազրկման  դատապարտված իրավապաշտպան Լեյլա Յունուսի լուսանկարը եւ բարձր ձայնով հարցրել. «Դուք ութ տարով բանտ եք նստեցրել Լեյլա Յունուսին, դուք ազատազրկման եք դատապարտել Խադիջա Իսմայիլովային, որտե՞ղ է ձեր հանդուրժողականությունը: Պատասխանեք, որտե՞ղ է ձեր հանդուրժողականությունը»:

Մեծաթիվ պահակախումբն անզոր է եղել լրագրողների առաջ, իսկ Մեհրիբան Ալիեւան, ում ուղղված էր հարցը, արագորեն եւ լռելյայն հեռացել է իրադարձությունների վայրից:

Բացի այդ, Փարիզում սեպտեմբերի 3-10-ին Pale Royal հրապարակում Հեյդար Ալիեւի հիմնադրամի (ղեկավար` Մեհրիբան Ալիեւա) բացված «Ադրբեջանական ավանում» ադրբեջանցի էմիգրանտները կիրակի բողոքի ակցիա են անցկացրել: Ակտիվիստների խումբը «Ադրբեջանական ավանի» վահանակների վրա փակցրել է Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների լուսանկարները` փարիզեցիներին տեղեկացնելով այդ խնդրի մասին: Մասնավորապես, վահանակների վրա փակցվել են լրագրողներ Խադիջա Իսմաիլովայի, Սեյմուր Հազիի, իրավապաշտպաններ Ինթիգամ Ալիեւի, Ռասուլ Ջաֆարովի, Լեյլա եւ Արիֆ Յունուսների, Անար Մամեդլիի եւ շատ ուրիշների լուսանկարները: Ըստ էության, Հեյդար Ալիեւի հիմնադրամի ցուցահանդեսը օգնել է ֆրանսիացիներին տեղեկացնել Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին:

ՄԱԿ-ի մարդու իրավունքներով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը երեքշաբթի դատապարտել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության վրա ճնշումները եւ կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում դատապարտված քաղաքական բանտարկյալներին:

Միջազգային եւ ադրբեջանական իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով` ներկայում Ադրբեջանում մոտ 100 քաղաքական բանտարկյալներ կան, որոնցից 20-ը ճանաչվել են «խղճի դատապարտյալներ»:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

ԵՄ-ն չգիտի, թե ով է հարձակվել Սպահանի վրա

ԵՄ արտաքին ծառայության խոսնակ Պիտեր Ստանոն ասել է, որ...

Կարսում շարունակվում են թուրք-ադրբեջանական զորավարժությունները

Կարս նահանգում շարունակվում են Թուրքիայի պատմության մեջ ամենախոշոր «Ձմեռային զորավարժություններ 2023» զորավարժությունները,...

ՌԴ ԱԳՆ-ն՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական խնդիրների մասին

Ռուսաստանն ինտենսիվ կերպով աշխատում է Հարավային Կովկասում կուտակված «հակամարտային...