«Թևանիկ» և «Ուրիշ Հայրենիք. Մարիա Յակոբսենի օրագրությունը» ֆիլմերը Վարշավայում մրցանակի են արժանացել

«Թևանիկ» և «Ուրիշ Հայրենիք. Մարիա Յակոբսենի օրագրությունը» ֆիլմերը Վարշավայում մրցանակի են արժանացել

Վարշավայում 2015 թվականի սեպտեմբերի 8-ին կայացած Պատմական և ռազմական ֆիլմերի միջազգային 6-րդ կինոփառատոնի մրցանակաբաշխության արարողության ժամանակ կինոփառատոնին Հայաստանից ներկայացված Վրեժ Պետրոսյանի «Ուրիշ Հայրենիք. Մարիա Յակոբսենի օրագրությունը» ֆիլմը արժանացել է կինոփառատոնի հովանավոր, Լեհական բանակի ուղղափառ թեմի մրցանակին:

Ջիվան Ավետիսյանի` Արցախի պատերազմին նվիրված «Թևանիկ» ֆիլմն արժանացել է կինոփառատոնի կազմակերպիչ «Ռազմական գիտության ընկերակցության» մրցանակին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը:

«Ի դեպ, «Թևանիկ» ֆիլմը ցուցադրվել է նաև այս տարի հուլիսին Լեհաստանի Լյուբլին քաղաքում «Արևելքի մշակույթ» ծրագրի շրջանակներում: Շնորհավորում ենք մեր կինոգործիչներին և մաղթում հետագա հաջողություններ և միջազգային պարգևներ»,-նշել է Էդգար Ղազարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում