«Ռեալը», Ռոնալդուն և Կրոսը մրցանակներ են ստացել (լուսանկարներ)

«Ռեալը», Ռոնալդուն և Կրոսը մրցանակներ են ստացել (լուսանկարներ)

Մադրիդի «Ռեալի» այսօրվա մարզումից առաջ Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) ներկայացուցիչն ակումբին և Կրիշտիանու Ռոնալդուին ու Թոնի Կրոսին մրցանակներ է հանձնել: Այս մասին տեղեկանում ենք մադրիդյան ակումբի պաշտոնական կայքից:

Կրիշտիանու Ռոնալդուն ստացել է «2014 թվականի լավագույն ռմբարկու» և «Բարձրագույն լիգաների լավագույն ռմբարկու» մրցանակները, Թոնի Կրոսը ստացել է «2014 թվականի լավագույն կիսապաշտպան» մրցանակը, իսկ Սերխիո Ռամոսին՝ որպես թիմի ավագի, հանձնել են «2014 թվականի լավագույն ակումբ» մրցանակը:

Մրցանակների հանձնման տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում