Ռոխո. Լուի վան Գալը միշտ դժգոհ դեմք ունի, սակայն հիանալի մարդ է

Ռոխո. Լուի վան Գալը միշտ դժգոհ դեմք ունի, սակայն հիանալի մարդ է

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Մարկոս Ռոխոն «Fox Sports Argentina»-ին տված հարցազրույցում խոսել է գլխավոր մարզիչ Լուի վան Գալի բնավորության մասին:

-Լուի վան Գալն ուժեղ անհատականություն է: Նա միշտ դժգոհ դեմք ունի, սակայն հիանալի մարդ է: Սկզբում, հնարավոր է, վախենում ես նրանից, բայց աստիճանաբար սկսում ես լավ հարաբերություններ հաստատել: Վախը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ դու նրան չես լսում: Անձամբ վան Գալը պատրաստ է լսել բոլոր ֆուտբոլիստներին, նա անգամ մի փոքր խոսում է իսպաներեն: Այնպես որ՝ անընդհատ ինձ կանչում է աշխատասենյակ, որպեսզի համապատասխան խաղային հրահանգներ տա,-ասել է Ռոխոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում