«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը թիմի երկրպագուներին վստահեցրել է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում հաղթելու են «Լիվերպուլին»: Հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 12-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20:30-ին:
-Երկրպագուները կարող են չանհանգստանալ. մենք շաբաթ օրը կհաղթենք «Լիվերպուլին»: «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները լավագույնն են աշխարհում, դրա համար էլ միշտ աջակցում են թիմին ու մարզչին: Ցավում եմ, որ նախորդ տուրում պարտվեցինք «Սուոնսիին» (1:2): Այդ պարտությունն իմ մեղավորությամբ էր:
Պայքար չեմպիոնությա՞ն համար… Ո՛չ: Կարծում եմ՝ մենք կարող ենք զբաղեցնել երկրորդ կամ երրորդ հորիզոնականը, բայց չեմպիոնության համար կպայքարենք հաջորդ մրցաշրջանում,-հոլանդացի մասնագետի խոսքերը մեջբերված են «Goal» առցանց պարբերականից: